Հաշվետվություն սեպտեմբեր-դեկտեմբեր

Ես Աշոտ Վարդանյանն եմ, ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի 1-ին կուրսում։ Ներկայացնում եմ իմ սեպտեմբեր-դեկտեմբեր կատարած աշխատանքի հաշվետվությունը։

Հայոց լեզու։ Մենք այս դասերի ընթացքում կատարեցինք շատ առաջադրաքներ տարբեր թեմաներից, մենք անցանք հայերենի խոսքի մասերը՝ գոյական, ածական, հոլովներ, դարձվածքներ, նաև մենք կատարել ենք տարբերվարժություններ նախագծերի վերաբերյալ և ներկայացրել ենք դրանք։ Այս դասերի ընթացքում մենք սովորեցինք նաև արտահայտել մեր մտքերը ՝ այսինքն գրել շարադրություններ, վերլուծություններ։

Գրականություն։ Գրականության ժամին մենք անցանք շատ բանաստեղծություններ, ծանոթացանք շատ գրողների հետ, կատարեցինք շատ վերլուծություններ, անցանք ՝ Սևանի Աստվածամայրը, Վանո Սիրադեղյանի «Պարտուսի գերին«, Գրիգոր Զոհրապի «Կապիկը«, Ավետիք Իսահակյան և այլ գրողների։

Ռուսաց լեզու։ Ռուսերենի ժամին անցանք շատ դասեր՝ Գանձասար, պատրաստեցինք շատ նախագծեր՝ Մխիթար Սեբաստացի, Կոմիտաս։ Անցաք ռուս․ քերականությունից գոյական, դարձվածքներ, մակբայ և այլ խոսքի մասեր։ Կատարեցինք տարբեր ֆլեշմոբներ։ Կատարեցինք նաև անհատական նախագծեր մեր որոշած թեմաներից։

Անգլերեն։ Անգլերենի ժամին մենք անցանք քերականության շատ խոսքի մասեր ՝ անցյալ անորոշ, անցյալ շարունակական, ներկա անորոշ, ապառնի շարունակական և այլ։ Մենք դասերի ընթացքում կարդացինք շատ տեքստեր, կատարեցինք առաջադրաններ, կատարեցինք անհատական նախագծեր մեր նախընտրած թեմաներով, պատմում էինք տարբեր թոպիկներ։

Պատմություն։ Պատմության ժամին մենք անցանք շատ արքաների մասին, անցանք հնավայրերի մասին և ճամփորդեցինք, գնացինք Էրեբունի թանգարան և գրեցինք դրա մասին պատում։ Գրեցինք հայ ականավոր թագուհիների մասին նախագիծ, ուսումնասիրեցինք ՝ Արտավազդ Բ-ի մասին, Տիգրան Մեծի մասին, Արտաշես Ա-ի մասին։

Հասարակագիտություն։ Հասարակագիտության ժամին մենք անցանք ազգային տարբեր փոքրամասնությունների մասին դասեր՝ եզդիեր, ասորիներ։ Անցանք կյանքի կարևորագույն մասերը՝ վստահություն, պատասխանատվություն, հանդուրժողականություն, ազատություն։ Ուսումնասիրեցինք ՀՀ սահմանադրության 2-րդ գլուխը և ներկայացրեցինք մեր նախընտրած օրենքները։ Ուսումնասիրեցինք մարդու պահանջմունքների բուրգը։

Մաթեմատիկա։ Մաթեմատիկայի ժամին անցանք մենք անցանք շատ բանաձևեր, կատարում էինք շատ առաջադրանքներ և շաբաթվա առաջադրանքներ։ Պատասխանում էինք ֆլեշմոբների հարցերին։

Ինֆորմատիկա։ Մենք այս ժամին ուսումնասիրենցինք «Word», «Excel» ծրագրերը։ Սովորեցինք ստեղծել մեր սեփական ֆլեշմոբները։

Ֆիզիկա։ Մենք անցանք շատ դասեր ՝ իմպուլս, ուժ, արագություն, գրեցինք շատ խնդիրներ, գնացինք գիտության և տեխնիկայի թանգարան, որտեղ տեսանք հայ գիտնականների ստեղծածները։

Էկոլոգիա։ Այս ժամին մենք ուսումնասիրեցինք շատ բաների մասին ՝ ԳՄՕ, Ամուլսարի շահագործման խնդիրը, ազիմուտ, էկոհամակարգ, կատարեցինք օզօնային շերտի վերլուծություն, բնական աղետներ և պատասխանեցինք հարցումներին։

Աշխարհագրություն։ Այս ժամին մենք ուսումնասիրեցինք ՝ ՀՀ ռազմաշխարհագրությունը, ռազմաաշխարհագրական դիրքը, Հայաստանի մարզերն ու մարզկենտրոնները, լանդշաֆտը, ջրագրությունը, գետերն ու լճերը։

Կենսաբանություն։ Մենք ուսումնասիրեցինք մարդու օրգանիզմը, ուսումնասիրեցինք ՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, ցիտոպլազմա, նուկլիենաթթու, գրեցինք մեր նախընտրած վիրուսի մասին, նոյեմբեր և հոկտեմբեր ամսվա ամփոփումները։

Оставьте комментарий